Пятница, 22.11.2024, 14:21Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՔՈ ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ ՔԵԶ ԼՔԵՑԻՆ ԻՄ ԵՐԵՎԱՆ… | Май 2010
Այս տողերը տիկին Գոհարին շատ են զարմացնելու: Կտխրի երևի` հոգու ցավին եմ ձեռքս դիպցրել, մտքում կհանդիմանի, բայց բարձրաձայն ոչինչ չի ասի` այդպիսի քայլի համար շատ երևանցի է, նրանցից, ովքեր դիմացինին անգամ արդարացի հանդիմանելուն կգերադասեն  նրբանկատ լռելն ու ներողամիտ ժպտալը, միայն թե հանկարծ չվշտացնեն նույնիսկ թռուցիկ ծանոթին: Այդպիսին էր ճշմարիտ երևանցին, որի կերպարը դաջվեց ուղեղումս պատանեկությանս տարիներին, այնպես մխրճվեց պատկերացումներիս մեջ, որ խանգարում է այնտեղ եղածս ժամանակ նորմալ վայելել քաղաքը…

Ասեմ, որ «ճշմարիտն» էլ ունի իր ենթատեսակները, բայց տիկին Գոհարի տեսակն է, որ այսօր պակասում է այս քաղաքին… Որպեսզի խոսքս էլ ավելի ըմբռնելի լինի, պետք է առնվազն իմանաք 70-80-ականների Երևանը, և կամ թեթևակի ներկայացվի ձեզ այդ տարիների մթնոլորտը: Քաղաքը եռում է կյանքով: Համալսարանի մեծ դահլիճում ժամը երկուսից հետո հանդիպում է Վիլյամ Սարոյանի հետ, կինոյի տանը ֆելինիի նոր նկարի դիտումն է, Հովհաննես Շիրազը երեկոյան հանդիպելու է Մերգելյանի գիտաշխատողների հետ, Կամերային երաժշտության տանը Բախի ֆուգաներն են` ինչ-որ արտասահմանցի է եկել, Գրողների միությունում` դեռ պետք է պարզել ժամը քանիսին, Այթմատովն է պատասխանելու ընթերցողի հարցերին, հանդիպումն էլ վարելու է ֆրունզիկը` Մհեր Մկրտչյանը… Ո՞նց հասցնես, ու՞ր գնաս… Դեռ գիշերն էլ ժամանակ է պետք գտնել ավարտելու Բուլգակովին` նրան ընթերցելու հերթ կանգնածների թիվը օր- օրի ավելանում է, իսկ մեքենագիր տեքստն այնքան է մաշվել, որ տառերը հազիվ են երևում… Ճիշտ, որ` «Եվ դարից երկար ձգվում է օրը»…

Կյանքի բնականոն ընթացքն է երևի` այն չի կարող սլանալ միշտ առաջ ու վեր:  Շրջանակագծվում է էպոխան, որպեսզի տեղը զիջի մյուսին` ավելի վեհին կամ`  հակառակը:

Եվ այս պահերին է, որ կատարվում է աններելին` նեղացած ու վշտացած «ժամանակից», իրենց բույնն ու տունը ձգած` տարագրվում են նրանք, ովքեր քաղաքի դեմքն ու հոգին էին, որոնցով ապրում էր քաղաքը: Սակայն նոր բնակավայրը անկարող է կոտրել երևանյան յուրահատուկ ռիթմն ու աշխարհընկալումը` այդ տարագրվածները միևնույն է` առաջվա պես անհագ կարիք ունեն  ստեղծելու, ստեղծագործելու, փնտրելու, գտնելու նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Այսպես էլ լցվում է օրը: Աշխատանքից հետո շտապել է պետք Գուլագի զոհերի ու խղճի բանտարկյալների կոմիտե, օգնելու զառամյալ ծերունիներին նրանց վերաբերյալ հրատարակված գրականությունը տարածելու համար: Թող մի երկու կոպեկ փող աշխատեն, հագուստի կարիք չունեն` հո դեղի ու մրգի կարիք ունեն: Երևանում ֆինանսական դժվարությունների պատճառով փակվում է նշանավոր «Լիտերատուրնայա Արմենիան»: Պետք է ամեն կերպ աջակցել խմբագրությանը` սեփական նախաձեռնությամբ արդեն վաղուց մոսկվաբնակ դառած տիկինը հանձնառել է գտնել գնորդների: Ցավ է` ազգակիցները դժկամությամբ են գնում, ավելի հաճախ օտարներն են առնում: Իր սիրելի Շիրազի երեկոն է նախատեսել, մնում է լուծել դահլիճի հարցը: Կհավաքի բանաստեղծի բոլոր նվիրյալներին, ամեն մեկը կպատմի իր Շիրազի մասին: Մի յուրօրինակ գաղափար էլ է հղացել` պատվերով համերգ` լսում ենք մեր սիրած երգերի կատարումները: Կդարմանենք, կմեղմացնենք կարոտի ցավը, հույս կտանք մեկմեկու, որ մեր քաղաքը նորից, թեկուզ առանց մեզ, վերագտել է իր դեմքը: Այն, իհարկե, մեր ճանաչածը չէ, ուրիշ է, բայց` ոչ պակաս համակրելի:

 Կյանքն այստեղ, մեծ, անտակ ու անծիր քաղաքում անհետք - անցողիկ է: Թանկ, անգնահատելի օրերդ անցնում են աննկատ, անարժեք` գետնի տակ, թե` գետնի վրա, օտար, անտարբեր, երբեմն բացահայտ թշնամական սևեռուն հայացքների ուղեկցությամբ: Ինքդ էլ հայում ես նրանց ապակե հայացքով` այսպիսին է ընդունված կարգը: Միայն, երբեմն հուսալքված ու դատարկված նետվում ես դեպի հեռախոսը ու հավաքում «փրկարար» համարը: Խոսափողից հնչող ձայնը մի պահ անց դեն է նետում է ամբողջ տագնապը հոգուդ,-«Ալլո, ինչպե՞ս ես, ամեն ինչ լա՞վ է…»:

Հասմիկ Զաքարյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1119

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am