Пятница, 22.11.2024, 10:25Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀԱՍՑԵՆ՝ ՇՈՒՇԻ, ԱՇՈՏ ԲԵԿՈՐԻ ՓՈՂՈՑ, ԴԱՆԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | Май 2012
Կարեն Ղարիբյանը Էրզրումցու և իգդիրեցու զավակ է: Ծնողներն իրար «գտել են» Պարսկաստանում, հայրենադարձվել Հայաստան: Ծնվել է Երևանում: Բարձրագույն կրթությունս ստացել է Տարտուի համալսարանում, ուր ուսումնասիրել է սոցիոլոգիա: Ապա սովորել է Տալլինի կոնսերվատորիայում, մասնագիտանալով վոկալի մեջ: Հետագայում մեներգել է Էստոնիայի մայրաքաղաքի նաև Տարտուի  օպերային թատրոններում:  Հետո որոշում կայացրեց տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ բավականին հաջող մասնագիտական գործուներություն ծավալեց, հանդես եկավ անգամ եվրոպական թատերաբեմերում:

-Ի՞նչը Ձեզ՝ ամերիկաբնակին, բերեց Շուշի:

 -92-ի ձմռանը Լոս Անջելեսում կազմակերպեցի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ ես նաև նկարում եմ, նպատակս էր միջոցներ հավաքել գալու Շուշի՝ կարծես մեկն ի վերուստ ասում էր՝վեր կաց, գնա Շուշի: Ամռանն արդեն Շուշիում էի: Դե՛, գիտեք, պատերազմի ժամանակ մարդիկ ավելի արագ ու հեշտ են մտերմանում: Այդպես՝ ունեցա շատ ընկերներ, որոնցից մեկին՝ Վահրամ Պետրոսյանին շուտով կորցրեցի: Նրա շիրմին երդում տվեցի՝ Շուշիում դպրոց հիմնել, ուր կուսանեն պատերազմ տեսած մեր մանուկները: Ամերիկա վերադառնալով, կազմեցի ոչ շահութաբեր  մի ընկերակցություն՝«Շուշիի երաժշտանոցի ընկերակցություն»  անվանումով, որի հիմնադրամի միակ աղբյուրը համերգներն ու ցուցահանդեսներն էին: Շուտով նորից եկա Արցախ, այս անգամ՝ մենահամերգներով: Հանդես եկա անգամ սահմանի մոտ: Այդ այցիս Շուշիի քաղաքապետի հետ ապագա դպրոցի համար շենք ընտրեցինք: Արդեն 97-ին  կատարեցինք մեր դպրոցի  բացումը: Որպես սկզբունք ընտրեցինք Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կառուցվածքը: Անվան ընտրությունը նույնպես պատահական չէր: Կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը տաղանդավոր  շուշեցի էր: Նրա նմաններով  հարուստ է եղել այս բնօրրանը: Սակայն մի գիծ հատկապես գրավեց ինձ նրա մեջ:  Այս մարդը շատ հայրենասեր էր, ուր էլ լիներ, կազմակերպում էր հայկական երգչախմբեր: Նրա գործերից ունեմ իմ երգացանկում:

Առաջին ուսումնական տարում իսկ դպրոցն ուներ երեսումեկ աշակերտ:  Այդ օրից ի վեր 15 տարի է անցել, ամեն առավոտ դպրոցում կատարվում է ազգային դրոշի բարձացման և հիմնի կատարման  արարողություն: Շատերը, չհավատալով մեր նախաձեռնումի հաջողությանը,  տարակուսում էին՝ ի՞նչ է անում էս մարդը: Բայց իմ կամքն ու տվածս երդումն  ինձ հետ էր: Ամեն գալիս գործիքներ , մինչև անգամ գրենական պիտույքներ էի բերում հետս: Մեր նպատակն էր Շուշիում պահել եղած բնակչությանը , օգնել նրանց հավատալու վաղվան: Այսօր դպրոցն ունի հիսուն աշխատակից: Նրանց համար ապահովված են աշխատանքային բարենպաստ պայմաններ: Մեր աշակերտները փայլուն հանդես են գալիս օլիմպիադաներոմ, շահելով մրցանակային տեղեր: Այս տարի Գյումրիում տեղի ունեցած միջազգային մրցույթում մերոնք շահեցին ութ մրցանակ: Կլարնետի մրցույթում ոսկի ստացանք, իսկ մեր շեփորահար Դավիթը այդ գործիքի մրցույթում երկրորդն էր: Անգամ ջութակահարների մրցույթում մեր աշակերտը արժանացավ դիպլոմի:

Մենք բացի գեղագիտական դաստիարակությունից մի խնդիր ևս ունենք՝ աշխատում ենք մեր երեխաներին մեծացնել առողջ հոգեբանությամբ, որպեսի նրանք ունենան սեփական արժանապատվության զգացում: Սա շատ կարևոր է: Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրը Սփյուռքում ունի իր հովանավորը, ում «հաշվետվություն»  է ներկայացնում սեփական հաջողությունների մասին:
Այսօր մենք մեր կադրերն ենք պատրաստում: Դպրոցի սաներից երկուսը՝ դաշնակահար Նելլի Սարգսյանը և քանոնահար Տաթև Բաղդասարյանը, ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, վերադարձել են մայր դպրոց և դասավանդում են իրենց փոքրիկ համաքաղաքացիներին: Դպրոցն ամեն կերպ, ընդհուպ մինչև իսկ դրամական օգնությունը, նպաստում է տաղանդավոր սաների կայացմանը: Ծրագրում ենք   երեխաներին հավաքել, մեր դպրոց բերել անգամ Սիսիանի, Գորիսի և այլ շրջաններից: Դրա համար առաջնահերթ է գիշերօթիկի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

  -Ինձ նման լավատես մարդիկ քչերն են,- այսպես ավարտեց մեր զրույցը պարոն Կարենը, ինչպես նրան հորջորջում են  աշակերտները: - Շատերին դեռևս 17 տարի առաջ զարմացրեց իմ այս կտրուկ որոշումը՝ հաստատվել Արցախում: Շատերն էլ մինչև հիմա չեն դադարում զարմանալուց՝ բա Ամերիկայի նման երկիրը կթողնե՞ն… Դա ի՛մ երկիրս չէր, ես այնտեղ ինձ լավ չէի զգում: Այդ եմ ուզում բացատրել նրանց, ովքեր այսօր էլ ճամփրուկային տրամադրություն ունեն:

Ես ինձ զգում եմ այն հրամանատարի դերում, որ զենքը ձեռքին առաջ պիտի տանի զինվորին և ոչ թե խրամատում թաքնված՝ կռվի կոչի մյուսներին:  Ինչո՞վ չեմ միլիոնատեր՝ ունեմ մի հրաշալի դպրոց, հարյուր քսան աշակերտներ, չհաշված այն վաթսունը, որոնք արդեն ավարտել ու բարձրագույն կրթություն են ստացել և ինչ հատուկ նշելի է՝ մնացել են Շուշիում և Ստեփանակերտում: Նրանք  բոլորը իմ զինվորներն են, իմ համախոհները: Նրանց հետ ենք չարին հաղթելու, ամրանալու:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 890

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am