Воскресенье, 20.09.2020, 11:08Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐ | Май 2012
Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և  գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի անունը քաջ հայտնի է դասական երաժշտության սիրահարներին: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Վիեննայի երաժշտական ակադեմիայի շրջանավարտը տասնամյակներ շարունակ աշխատել է հայաստանյան ստեղծագործական  անվանի շատ խմբերի հետ, ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ռադիոյի և հեռուստատեսության և այլ նվագախմբեր:

 Մաեստրոն, որ միաժամանակ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ է, արտասահմանյան տարբեր երկրների ստեղծագործական կոլեկտիվներից աշխատանքային  բազմաթիվ հրավերներ  ունենալով հանդերձ, մեկ տասնամյակ առաջ կտրուկ շրջադարձ կատարեց ստեղծագործական իր ճակատագրում, որոշելով հաստատվել Արցախում՝ մասնագիտական գործունեությունն այնտեղ շարունակելու ամուր միտումով: Այսօր անհնար է պատկերացնել մշակութային Արցախի առօրյան առանց նրա ղեկավարած երաժիշտների համերգների:   

-Տաս տարի առաջ Դուք որպես մշտական բնակավայր ընտրեցիք Արցախը: Ինչպե՞ս կբացատրեք այդ քայլը:

- Դեռևս իննսնական թվականներից սկսած  մեջս Արցախում նվագախումբ ստեղծելու մի հանդուգն միտք էի շոյում: Այս նվիրական հողն ազատագրելու համար  շատերը զոհվեցին: Նրանց շարքերում իմ ընկերներից էլ կային: Այսպիսի  քայլը հոգուս տուրքը կլիներ նրանց հիշատակին, ու նաև, ուրիշ մի բան.  ինչպես ասում են՝ ամեն մարդ իր այգին պիտի ջրի: Ո՞վ պետք է անի, եթե ոչ՝մենք: Պատմությունը, վերջին հաշվով, հաճախ կրկնվում է: Հայաստանը 20-րդ դարի կեսերին մշակութային վերելք չէր ապրի, եթե մեր ժողովրդի զավակները դարասկզբի դաժան օրհասից հետո  ձեռք չմեկնեին իրենց վերածնվող հայրենիքին, չգային, չհաստատվեին այստեղ, հայրենիքը ծաղկեցնելու նպատակով: Օրինակները շատ են: Սարյան, Թամանյան, Քոչար, Օրբելի, այլոք…

Իմ խորին համոզումով, երաժշտությունը, առհասարակ արվեստը ազգի գործունեության այն ոլորտներից է, ինչ մեծ արագությամբ է ճանաչում բերում նրան: Այսօր Արցախում հաճախ են հյուրընկալվում օտարազգիներ: Նրանց անկեղծորեն հետաքրքրում է մեր մշակույթը, կատարողական արվեստը: Մարդիկ հիանում ու զարմանում են: Ինչ խոսք, այս ամենը նպաստում է մեր ազգի բարի համբավին: Դա լիցքավորում է ինձ, ուժ տալիս, որպեսզի նոր ծրագրեր ծնվեն ու իրագործվեն: Ամպագոռգոռ խոստումներ ու սիրո խոստովանություններ պետք չեն և ոչ մեկին: Մարդ իր գործով է ապացուցում, որ սիրում է իր երկիրը: Ատելի են էն մարդիկ, որ գնում են օվկիանոսից էն կողմ, ապա գալիս, հպարտանում, պարծենում են: Դեմ չեմ՝ գնացեք, շփվեք, բայց հայրենիքը պետք է լինի այն կետը, ուր վերադառնում ես, հետդ բերելով նոր գիտելիքներ, նոր փորձ,  ի նպաստ քո երկրի:

Աստված երևի թե ականջալուր եղավ  իմ որոշմանը, և շուտով  ինձ ընձեռվեց այդպիսի  հնարավորություն: 2004 թվականին Արցախի կառավարության և Հայ բարեգործական  ընդհանուր միության սերտ համագործակցության շնորհիվ ստեղծվեց Արցախի պետական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի ընտրությունը ընկավ ինձ վրա: Համաձայնեցի առանց կարկամելու:

Լավ աշխատանքը վաղ թե ուշ գնահատվում է:  Փառքի համար պետք չէ աշխատել: Այսպես ասած՝ փառք՝ ոչ է ինչ, գործք՝ ամեն ինչ: Այս այսպիսի սկզբունքով եթե մարդ շարժվի, կարծում եմ համբավը նրա ետևից ստվերի պես կգնա:

Բազմաթիվ երկրներում եմ հանդես եկել: Ինձ միշտ թվացել է, որ ամենախիստ ունկնդիրը Հայաստանում է: Երբ եկա Արցախ, զգացի, որ տեղի հանդիսատեսը այս իմաստով չի զիջում դասական երաժշտության երևանյան երկրպագուներին, դեռ ավելին:

Հետպատերազմական շրջանում մշակութային որոշակի վակուում ստեղծվեց: Այն զգալի էր ոչ միայն Արցախում , այլ նույնիսկ Հայաստանում: Մեր խնդիրն է լցնել այդ դատարկությունը, դաստիարակել մեր նոր սերնդին՝ սկսած մանկապարտեզից: Սա իմ այստեղ գտնվելու պատճառներից ևս մեկն է: Արցախում հոյակա՛պ ունկնդիր ունենք: Կհամոզվեք, եթե ներկա լինեք մեր համերգներին:

Միանշանակ համոզված եմ, որ Արցախը ճանաչվա՛ծ երկիր է: Ի՞նչ է նշանակում՝ ճանաչել: Կարևորը՝ մե՛նք ենք ճանաչում: Տեսեք՝ օրեցօր գեղեցկանում, ամրանում է այս երկիրը: Տեսա՞ք մայիսի իննի շքերթը: Սա խոսում է այն մասին, որ մենք հզորանում ենք, թե՛ բարոյապես, և թե՛ հոգեպես: Մոտ է այն ժամանակը, երբ այստե՛ղ, Արցախո՛ւմ կկազմակերպվեն միջազգային տարբեր բնույթի փառատոններ և մրցույթներ:

Վերջնագիր. Արցախի պետական կամերային նվագախումբը այս տարվա ամռանը հրավերք է ստացել համերգներով  հանդես գալու Նորվեգիայում: Համույթի առաջիկա  ծրագրերից է նաև Հայ բարեգործական  ընդհանուր միության անդամների առաջ այստեղ՝ Ստեփանակերտում  տրվելիք ելույթը:  


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 518

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am