Среда, 24.04.2024, 07:47Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ ՉԼԻՆԻ ՃԳՆԱԺԱՄ | Ноябрь 2009
 «Մեր սուրբ պարտականությունն է համախմբել հայ ժողովուրդին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, պահպանել և ապահովել անքակտելի կապը սերունդների, ներկայի և անցյալի միջև, մեր ազգի զավակներից յուրաքանչյուրին հասցնել Աստծո կենսատու փրկարար խոսքը, բացել դպրոցներ, կրթական կենտրոններ մեր երեխաների, երիտասարդ սերնդի դաստիարակության համար: Ամենագլխավոր խնդիրներից է երիտասարդության միավորումը մեր անանց ազգային հոգևոր արժեքների շուրջ: Քանզի դա է ամեն մի ազգի անմահության գրավականը: Չի կարելի թույլ տալ, որ Սփյուռքի հայերը հեռանան իրենց արմատներից, վերածվեն մանկուրտների: Մեր հավատը նպաստում է մեր ինքնության պահպանմանը»:

Ինչքան էլ տարիքներս առնենք, էլի նույն մանուկներն ենք: Գթություն ու կարեկցություն ենք փնտրում, մեր տագնապներին ու ցավերին ականջ դնող ու հուսադրող ենք ման գալիս: Վերագտնում ենք մեզ մի ջերմ, քաղցր խոսքից, բարի մի հայացքից: Հաճախ չենք էլ մտահոգվում, թե ինչ է կատարվում մեր համբերատար ունկնդրի հետ, ինչ հոգս ու խնդիր ունի նա, ում ծանրաբեռնում ենք մեր մտքերի լուծով…

Չկա մի շաբաթ ու կիրակի, որ "Սուրբ Հարություն” եկեղեցու տարածքը չալեկոծվի այստեղ եկած հայ մարդկանց բազմությունից: Սկզբից խոնարհաբար կմտնեն եկեղեցի, մտամփոփ ու հեզ կունկնդրեն Պատարագը ապա խումբ խմբի բաժանված կզրուցեն իրարու հետ: Այս մարդկանցից շատերը անձամբ գիտեն ռուսահայոց հոգևոր առաջնորդին` Սրբազան Եզրասին, ում հետ կիսվել ու խորհուրդ են հարցրել, ով կարեցածին չափ աջակցել ու օգնել է նրանց : Երեխայի հետ երեխա է, մեծի հետ` մեծ մեր Սրբազանը: Ահա, թե ինչու մագնիսի պես ձգում է մարդկանց դեպի իր բարեկամ ու բարեհամբույր անձը: Եզրաս Սրբազանը բոլորին իր շուրջ համախմբելու, նրանց լավատեսությամբ տրամադրելու մի զարմանալի կարողությամբ է օժտված: Իրենց Սրբազանին առանձնահատուկ են սիրում երիտասարդները: Նրանցից շատ-շատերը վերստին գտել են իրենց արմատները, հայացել են նրա հետ ունեցած հանդիպումներից, զրույցներից հետո:

Կառուցվող եկեղեցու շինհրապարակում մոսկովյան ամառային տապն էր ու քարտաշների մուրճերի զրնգոցը: Սրբազանը սովորականի պես , մխրճված շինարարության հետ կապված հոգսերի մեջ, հերթական ցուցումները տալով վարպետներին, շտապում էր մեկնել Հայաստանից նոր տեղ հասած տուֆը դիմավորելու:

- Սրբազան, մենք եկել ենք Ձեր օրհնությունը ստանալու , որոշել ենք ամուսնանալ,- քիչ կաշկանդված հայերենով, բայց անվարան արտաբերեց հանկարծակի հայտնված սիրունատես աղջնակն ու հավանության արժանանալու ակնկալիք փնտրելով իր ուղեկից երիտասարդի հայացքում, ժպիտով ավելացրեց,- արդեն լավ եմ խոսում հայերեն, չէ:

- Ամենայն հավանականությամբ երիտասարդները "Հայորդյաց տան” սաներից են: Սրբազանն, անշուշտ, լավ գիտե նրանց:
Վայրկյան առաջ եղած հոգնությունից Սրբազանի դեմքին նշույլ անգամ չմնաց: Ջերմ գրկեց երիտասարդներին, շնորհավորեց: Ուրախության այս նոտայից վարակվեցին բոլորը, անցավ, չքացավ այն լարումը, որով համակված ես առօրյա անցողիկ, անհեթեթ հոգսերից տապակված:
Պատանի հասակում շատ էի երազում բժիշկ դառնալ,- մի անգամ թախիծով արտաբերեց Սրբազանը: Հույս էի տածում, որ մայրիկիս բուժելու եմ:
Ներկաներս, ում ծնողներից շատերը, ցավոք, վաղուց արդեն հանգուցյալ են, հասկացանք Սրբազանի ցավը: Նա դեռ երիտասարդ տարիքում է կորցրել մորը: Ես մտածեցի, որ ցավի ընկալման նմանությունը ազգային իդենտիֆիկացիայի բաղադրիչներից կարևորն է: Այդ պահին բոլորը, ով կար սենյակում, մի տեսակ էլ ավելի հարազատացան: Անզուսպ ցանկություն կար ասելու. "Սրբազան, Դուք, անկասկած, բժիշկ եք, հոգու բժիշկ: Դա կարող են վկայել շատերը”:

Աշխատասենյակում հրատապ ինչ-ոչ հարց է քննարկվում: Հեռախոսի համառ զանգը մի պահ սթափեցրեց բոլորին: Հեռախոսակցի խոսքին զուգընթաց ներողամտանում ու մանկանում է Սրբազանի դեմքը, շուրթերին երկարում է այնքան ծանոթ մտերիմ, քիչ թախծոտ ժպիտը:

Հայաստանից զանգահարել է ծերունի հայրը: Երևի կարոտել է որդուն, ձայնն է ուզում լսել, բողոքում է ծերությունից, ծերունական հոգսերից: Սրբազանը քաջալերում է ծնողին, կամաց-կամաց "զրույցի մասնակիցների” թիվը ստվարանում է հանձինս ներկաների; Հետո հայրը տեղի է տալիս որդու հորդորին, ու աշխատասենյակը լցվում է զիլ, անուշ ծերունական վոկալով: Վեհահայրն է երգում իր սիրած ժողովրդական երգը: Հաճելի ձայն է: Սրբազանը միանում է նրան: Մեղեդին ավարտում ենք միասնական երգչախմբով: Պահ անց, հեռախոսազրույցի ավարտից անմիջապես հետո քննարկվող հարցի լուծումն ակնհայտ է դառնում:

Չե՜ք հավատում, իզուր…


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1119

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am