Суббота, 23.11.2024, 00:40Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՈՐՊԵՍ ՆՇԱՆ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ | Ноябрь 2009
Աշնան վերջին ուրբաթը տարվա այս ժամանակահատվածին ոչ համահունչ տաք է: Կարծես հայաստանյան հաճելի նոյեմբերը ՙտեղափոխվել է՚ այստեղ՝ Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրի տարածքը: Կեսօրին այստեղ հավաքվել են մոսկվաբնակ հավատացյալ մեր հայրենակիցները: Նրանց թվում են տեղացի հայազգի գործարարները, որոնց ակտիվ մասնակցույամբ կառուցվում է նմանը չունեցող այս համալիրը: Պատմական օր է.՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ տեղի է ունենալու նորակառույց, գեղեցկատես մատուռի գմբեթի խաչի օծումը:

Օծվելուն սպասող խաչը տեղադրված է վայելչագեղ մատուռի մուտքի մոտ: Ներկաները մոտենում են, զննում մետաղակուռ գեղեցիկ խաչը, որի դեպ երկինք սլացքը թերևս մի ժամ անց հայելու են երկրից: Բոլորին համակել է ջերմ մի զգացողություն, որ կապված է պահի հանդիսավորության հետ: Քիչ անց դեպի մատուռն է ուղղվում հայ հոգևորականների շքախումբը, գլխավորությամբ Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի: ՙԱմեն Ալէլուիայի՚ հնչյունների ներքո Վեհափառ Հայրապետը օծում է Սուրբ Խաչը: Մեղեդին թևածում է համալիրի ողջ տարածքով: Ապա ներկաներին իր հայրապետական խոսքն է ուղղում Ամենայն Հայոց Կաթողիկոսը. ՙԳոհաբանական մեր աղոթքն ենք բարձրացնում դեպի երկինք: Փառք քեզ, Աստված, փառք քեզ, որ պարգևեցիր մոսկվաբնակ մեր հավատավոր զավակներին շնորհ՝ կառուցելու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդանիստ այս հրաշալի կենտրոնը՝ գեղեցկակառույց եկեղեցով և մատուռով: Փառք քեզ, Աստված, որ այսօր Հայրապետս Հայոց, շրջապատված մոսկվաբնակ հավատավոր մեր զավակներով, կատարեցինք մատռան գմբեթի խաչի օծման սուրբ արարողությունը և մեր զավակների աղոթքով ու օրհներգությամբ քիչ հետո այս խաչը պիտի բարձրանա և տեղադրվի մատռան գմբեթի վրա:

Մեր աղոթքները խաչի հետ պիտի բարձրանան երկինք, հայցելով Տիրոջից, որ իր օգնության ներքո պահի, պահպանի Ռուսաստանը, նրա աստվածասեր ժողովրդին ու նրա իշխանությանը:

Մեր աղոթքը պիտի բարձրանա երկինք նաև մեր զավակաց համար՝ մեր երկրի, Հայաստան աշխարհի, հավատավոր մեր ժողովրդի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի և բարեպաշտ մեր զավակների:

Սիրելի հայորդիներ: Այս առիթով մեր գնահատանքը և շնորհակալությունն ենք ուզում հայտնել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, որոնց բարյակցակամ և հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ այս շինության կառուցումը: Մեր գնահատանքը՝ քաղաքային իշխանության, ի դեմս քաղաքապետի, ում ազնիվ աջակցությամբ ընծայաբերվեց այս տարածքը, կառուցելու համար Թեմի Առաջնորդանիստ կենտրոնը:

Մեր գնահատանքն ենք բերում բարերար մեր զավակներին , որոնք ազնիվ հանձնառությամբ իրենց աշխատանքի արդար վաստակը զոհաբերեցին, որպեսզի վեր հառնի այս եկեղեցին և Առաջնորդանիստ կենտրոնի շենքերը՝ Առաջնորդարանը, մշակութային կենտրոնը, դպրոցը և մատուռը այս գեղեցկակառույց:

Մենք մեր գնահատանքի խոսքն ենք բերում նաև Թեմակալ Առաջնորդին, ում նախանձախնդիր ու նվիրյալ օրնիբուն աշխատանքի շնորհիվ տեսնում ենք ահա իր ավարտին մոտեցող այս շինությունը:

Աստծո կամոք և ողորմությամբ, թերևս առաջիկա տարին մենք արդեն ձեզ հետ միասին ուրախությունը կունենանք բանալու դռները մատռան և եկեղեցու և մյուս շինությունների: Եվ կլցվի հայ կյանքով, թե եկեղեցին, թե իր շինությունները: Մեր զավակները կհամախմբվեն եկեղեցու ներքո և առավել նախանձախնդրորեն կլծվեն իրենց ազգային կյանքի շինության գործին: Եվ որպես արժանի քաղաքացի այս երկրի, նրանք իրենց կարևոր ծառայությունը կբերեն նրա առաջընթացին:

Մենք այս առիթով մեր գնահատանքի խոսքն ենք բերում նաև Թեմի սպասավորներին, որոնք սիրով ու նվիրումով իրենց ծառայությունն են բերում մեր հավատավոր զավակներին, որպեսզի նրանց կյանքը ընթանա Աստծո պատգամների ու պատվիրանների մեջ, որպեսզի նրանք իրենց քայլերը միշտ ուղղված պահեն դեպի Եկեղեցին Հայոց և պայծառացնեն իրենց աղոթքով մեր սրբազան Եկեղեցիները, Վանքերն ու Տաճարները:

Սիրելի բարեպաշտ հայորդիներ:
Փառք մեր ազգի զավակներին, որ դարերից դարեր հանձնառություններով ու նահատակությամբ պահել ու պահպանել են մեր հայրենի նվիրական սուրբ հավատքը և այն, որպես ժառանգություն փոխանցել մեզ, որպեսզի մենք էլ, ուր էլ, որ լինենք, ապրենք ապավինած մեր հավատքին: Հավատքն է, որ պիտի պահի, պահպանի մեզ, ինչպես պահել ու պահպանել է դարերի ընթացքում: Այս գիտակցությամբ և առ Աստված փառաբանական աղոթքով եկեք բոլորս միասին օրհնենք այս օրը գոհունակ սրտով, որ Աստծո շնորհն ու պարգևն է մեզ: Եվ այդ օրհնությամբ թող այդ խաչը բարձրանա և տեղադրվի նորակառույց մատռան գմբեթին, Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինի մեզ հետ այսօր և հավիտյանս հավիտենից, ամեն՚:

Ամենախորհրդավոր րոպեներն են: Օծված Սուրբ Խաչը պարաններով ամրացնում են վերամբարձ կռունկի թևին և երիտասարդ կռունկավար Գևորգը ներկաների հուզումով լեցուն հայացքների ուղեկցությամբ դանդաղ բարձրացնում է այն դեպի գմբեթը: Գմբեթի վրա օծված խաչը տեղադրելու պատրաստ սպասում են համալիրը կառուցող երիտասարդները՝ Վլադիմիրը, Սամվելը, Սարգիսը: Այս օրը նրանք մեկընդմիշտ կհիշեն: Սուրբ Խաչի տեղադրման աշխատանքին զննին հետևում է վաստակաշատ շինարար Համլետ Պողոսյանը, որի աչքերում մերթ ընդ մերթ արցունքի կաթիլներ են հայտնվում: ՙԱչքերիս առջև մեր բոլորիս տքնաջան աշխատանքի երեք տարիներն են, - ասում է նա, - իսկ այս Սուրբ Խաչը իմ կյանքում հինգերորդն է: Վերջապես, օծված Սուրբ Խաչը հանգրվանում է մատուռի գմբեթին: Ներկաները ջերմ ողջունում են իրար, շնորհավորում այս ուրախալի առիթով:




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1454

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am