Четверг, 10.10.2024, 05:02Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՍԻՐՈՎ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ | Август 2011

Հայազգի ճանաչված գեղանկարիչ Միոդրագ Վարդապետյանը ծնվել է Սերբիայի Մլադենովաց քաղաքում 1933 թվականին: Կարինցի հայրը` Վահան Վարդապետյանը, առաջին անգամ Սերբիա է այցելել 1908 թվականին` առևտրական գործունեություն սկսելու նպատակով: 1915 թվականի Հայոց մեծ եղեռնից հետո մշտական բնակություն է հաստատել Սերբիայում, ուր 1922-ին ամուսնացել է պոլսահայ Անիկ Ղազանչյանի հետ: Սերբիայում զբաղվում էին սուրճի ու համեմունքների առևտրով: Վեց երեխաներից Միոդրագը ամենակրտսերն էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բելգրադի Կիրառական արվեստների ակադեմիայի գրաֆիկայի բաժինը, որն ավարտել է 1958 թվականին: Ավարտելուց հետո աշխատել է տարբեր թերթերի խմբագրություններում ու հրատարակչություններում, ավելի քան 30 անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հարավսլավիայում և արտասահմանյան շատ երկրներում, մասնակցել նաև շուրջ 200 խմբակային ցուցահանդեսների: Ցուցադրված կերպարվեստի ու գրաֆիկական աշխատանքների համար նրան շնորհվել է 85 մրցանակ: Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով: Միոդրագ Վարդապետյանի կինը` Դուշանկան, որդին` Դավիթը և դուստրը` Անամարիան նույնպես գեղանկարիչներ են: Գեղանկարիչների այս բացառիկ ընտանիքի շուրջ 17 ցուցահանդեսները 1994-2000 թվականներին ներկայացվել են Սերբիայի ու Չեռնոգորիայի տարբեր թանգարաններում, պատկերասրահներում, մշակույթի կենտրոններում:

Միոդրագ Վարդապետյանի ստեղծագործությունների անհատական` առավել կարևոր ցուցահանդեսները ներկայացվել են Բելգրադում /1964, 1970, 1983/, Բելրութում /1965/, Լոնդոնում /1968/, Փարիզում /1992/, Բարսելոնայում /2005/:

Վարդապետյանը մեծ վարպետ էր նաև գրքի գեղարվեստական ձևավորման բնագավառում: Նրա "Պեչի պատրիարքարան”, "Ռուսաստան”, "Խիլանդար”, "Աշխարհի գնչուները”, "Չինաստան”, "Տիբեթ”, "Ստուդենիցա”, "Չեռնոգորիա”, "Սերբիայի տաճարները”, "Սերբական միջնադարյան դրամը” ֆոտոմենագրությունները տպագրվել են ոչ միայն սերբերեն, այլ թարգմանվել այլ լեզուներով:

Միոդրագ Վարդապետյանը առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թվականի սեպտեմբերին: Թեև սփյուռքում իր աշխատանքները ցուցադրելու, հայրենակիցների հետ հանդիպելու ու շփվելու բազում առիթներ է ունեցել, սակայն հաճախ էր ասում, որ իր երկու այցելությունները Հայաստան նոր լիցք հաղորդեցին, որի արդյունքում էլ ծնունդ առան "Հայաստան” շարքի նրա ստեղծագործությունները: Նա շրջեց նախնյաց երկրում, տեսավ վանքերը, եկեղեցիներն ու խաչքարերը, լսեց հայոց խոսքն ու հայ մեղեդին, որը հետո պիտի շաղախեր իր գեղանկարչական աշխատանքներին: Վարդապետյանը մեկ տարի անց` 1990-ին կրկին այցելեց Հայաստան` հագեցնելու իր ծարավը, իրականացնելու կիսատ թողածը: Այստեղ գտավ իր ակունքները ու այդ ակունքներից էլ ընձյուղվեցին նրա նոր ու ինքնատիպ գեղանկարչական աշխատանքները:  

Միոդրագ Վարդապետյանը երազում էր Հայաստանին վերաբերող ֆոտոմենագրություն պատրաստել: Չհասցրեց: Նա կյանքից հեռացավ 2009 թվականի սեպտեմբերին, բայց նրա թողած մշակութային հարուստ ժառանգության ավանդույթները շարունակում են ընտանիքի անդամները` կինը և զավակները:

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 672

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am