« 1 2 ... 60 61 62 63 64 65 66 »
 - Փայլուն ու երջանիկ ապագայի գրավականը միայն պատմական հաղթանակների, նվաճումների հիշատակությունները չեն, այլ նաև պարտությունների և կորուստների լիարժեք գիտակցումը,- խոսակիցս մոլդավահայության հոգևոր հովիվ, Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Սահակ աբեղա Շաքարյանն է:- Այս ոգով պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին: Մենք մեր պատմական փայլուն անցյալով հպարտանում ենք, սակայն երբեք չպետք է մոռանանք նախկինում թույլ տված բացթողումներն ու վրիպումները, մեր կորուստներն ու պատմության սև էջերը: Միայն այսպես կկարողանանք ճիշտ կառուցել մեր ապագան: Սահակ աբեղա Շաքարյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում: Դեռևս դպրոցական տարիներին որոշել էր ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան: 1991-ին, դպրոցն ավարտելուց հետո, 17- ամյա պատանին զենքը ձեռքին միացավ հայ աշխարհազորայիններին, հայրենի Արցախի սահմանները պաշտպանելու համար: Այդ օրերին էր, որ ռումբերի աղմուկի ներքո մկրտվեց հայ մշակույթի և հայագիտության երախտավոր Մակար արք. Բարխուդարյանի ծննդավայր Խնածախ գյուղի հնամենի եկեղեցում: 1992-ի օգոստոսի 15- ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվեց: Ապաքինվելուց հետո, 1993 թվականին ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1999 թվականին, ճեմարանն ավարտելուց հետո նա ձեռնադրվում է սարկավագ, իսկ 2000 -ին` կուսակրոն քահանա: 2001 թվականին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Սահակ աբեղա Շաքարյանը նշանակվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ: Սահակ աբեղա Շաքարյանը վերահրատարակել և մի շարք լեզուներով թարգմանել է Սիմեոն Երևանցի Վշտակիր կաթողիկոսի հոգևոր գրական ժառանգությունը: 2004 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, ուր նպաստել է հոգևոր կյանքի զարթոնքին, կազմակերպել եկեղեցիների վերանորոգման աշխատանքները: 2008 թվականի հոկտեմբերից նա ստանձնել է Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահոր և մոլդովահայության հոգևոր հովվի պաշտոնը: - Ի՞նչ վիճակում գտաք մոլդովահայ համայնքը:-Հայերը Մոլդովայում հաստատվել են դեռևս միջնադարում: Համայնքն ունի պատմական հարուստ անցյալ: Հայ ընտանիքների առանձին խմբեր Մոլդովայի տարածքում հաստատվել են նախքան այս պետության կազմավորումը: Մեր հայրենակիցների մի մասը գաղթել ու վերաբնակվել է այստեղ Հայաստանի տարբեր շրջաններից, մի մասն էլ Ղրիմից, Լեհաստանից և այլ վայրերից: Դեռևս 1401 թվականին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն:Հայտնի են հայկական ակտիվ կենտրոններ Սարոկին, Բենդերին, Քիշնևը, Կաուշանին, Գրիգորիպոլիսը: Մեր հայրենակիցները եղել են շնորհաշատ արհեստագործներ, զբաղվել են առևտրով, այգեգործությամբ: Հայերի հոսքը Մոլդովա զգալի չափերի է հասել պետության կազմավորումից հետո: Մոլդովայի իշխաններից ոմանք մշտական բնակության և առևտրով զբաղվելու համար աշխատասեր, ստեղծարար այս ժողովրդին մեծ լիազորություններ են ընձեռել: Այսպես օրինակ, Ալեքսանդր Բարին 1407 թվականին առաջարկել է հայ վաճառականների հարկերը կրճատել, այն պայմանով, եթե վերջիններս մշտական բնակություն հաստատեն Սուչավա, Սերետ և Չերնովցե քաղաքներում: Արդյուքում` շուրջ 700 հայ ընտանիք Լեհաստանից գաղթում և վերաբնակվում է Սուչավայում: Այս նույն մոլդովացի իշխանը 1418 թվականին օժանդակում է 3000 հայ ընտանիքների վերաբնակեցմանը Սուչավա, Բելգորոդ, Բո
...
Читать дальше »
30.05.2009
|
Ջեմմա Կիրակոսյանը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Մոսկվայի <<Հայորդյաց տուն>> հայեցի դաստիարակության կենտրոնում աշխատում է այս կրթօջախի հիմնադրման առաջին իսկ օրից: Նա կենտրոնի սիրված մանկավարժներից է: Ջեմման գտնում է, որ մայրենի լեզուն մատչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը առայժմ օտարախոս սաներին նշանավոր հայ մանկագիրների ստեղծագործություններին ծանոթացնելն է: Քանիցս արդեն փոքրիկ "արտիստների" հետ հաջողությամբ բեմականացրել են Խնկո Ապոր, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու հեքիաթները: Վերջին ներկայացումը կայացավ մարտ ամսին: Դահլիճը երկարատև, բուռն ծափահարություններով ընդունեց Հովհաննես Թումանյանի ժպիտով լեցուն "Ձախորդ Փանոսին":
- Ինչու՞ ընտրեցիք հենց մանկավարժի և ոչ` ասենք` ինքնաթիռի ուղեկցորդուհու մասնագիտությունը:
- Դուք երևի ակնարկում եք այն, որ լինելով օդաչուի դուստր, չեմ դարձել ուղեկցորդուհի: Հայրս` Հրանտ Կիրակոսյանը, իրավ, օդաչու էր, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վետերաններից մեկը: Նա անմնացորդ նվիրված էր իր մասնագիտությանը, սիրահարված երկնքին, մանկան նման բարի ու անմիջական էր, պատանու պես ռոմանտիկ էր: Մասնագիտության բերումով հաճախ բացակայում էր տնից իսկ ոչ թռիչքային եղանակին վերադառնում էր շատ ուշ: Անսահման կապված էի նրա հետ, ծանր էի տանում բացակայությունը: Միշտ անհամբեր սպասում էի նրան: Մեզ` երեխաներիս համար տոն էր, երբ տանն էր սիրելի հայրիկը: Հիշում եմ այսպիսի մի դեպք. հինգ թե վեց տարեկան էի: Հիվանդացել էի, ծանր ջերմությամբ պառկած միայն հայրիկիս էի կանչում: Ու հանկարծ նրանից հեռագիր ենք ստանում: Վերցրեցի հեռագիրը, ամուր համբուրեցի ու սեղմեցի կրծքիս: Ինչպես տնեցիներն են հավաստում, ջերմությունս քիչ անց կտրուկ իջնում է, ասես չէի էլ հիվանդացել:
Ինձ համար մանկավարժությունը նույն ռոմանտիկան է, այն էլ թռիչք է, հոգու թռիչք: Համենայն դեպս, յուրաքանչյուր անգամ դասարան մտնելիս, ինձ համակում է այդպիսի զգացում:
- Կարո՞ղ եք այսօր ասել, որ Ձեր մանկական երազներն իրողություն են:
-Միշտ եմ երազել մանկավարժի մասնագիտության մասին: Եվ, երբ միջնակարգ դպրոցն գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, երազանքներս ու կյանքիս նպատակները մասամբ կատարված համարեցի:
Այսպիսի ընտրությունը պատահական չէր:Մեր գերդաստանում մանկավարժները շատ են` տատս, պապս , քույրս: Մեր տոհմի գեղեցիկ պատմություններից մեկը տատիկիս եղբոր` Սարգիս Ոսկանյանի մասին է , որը 18 տարեկան հասակում ղեկավարել է Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղի դպրոցը ու միաժամանակ հեոակայել է Երևանի պետական համալսարանի Ֆիզմատ ֆակուլտետին: "Աշխատանքի գերազանցիկ" շքանշանը դեռևս 30-ականներին նա ստացել էր անձամբ Կալինինի ձեռքից` Մոսկվայում: Խոստումնաշատ երիտասարդը, ցավոք, 23 տարեկան հասակում զոհվեց Հայրենական Մեծ պատերազմում:
Մանկավարժի ն
...
Читать дальше »
16.05.2009
|
В свет вышел новый №4 газеты "Армянская Церковь" за апрель 2009 года.
В этом выпуске
- Послание его святейшества Гарегина Второго, Верховного Патриарха и Католикоса Всех Армян по случаю праздника Святого Воскресения Иисуса Христа
- Праздник Воскресения Христова в Москве
- Սուրբ Հարության Տոնը Մայր Աթոռ Սբ. Եջմիածնում, Ոտնլվայի արարողություն, Ծաղկազարդի տոնը
- Զատիկի տոնակատարություններ Մոսկվայի "Ս. Հարություն" Եկեղեցում
- Ավագ շաբաթ
- Հայրապետական Արբատառ կոնդակ Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցի առիթով
- Սգո հանդիսություններ Մոսկվայում Հայոց Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցի առիթով, հիշատակի արարողություններ
- Новости Епархии, мероприятия в память жертв Мец Егерна (Геноцид Армян)
- Айордеац тун
- Страницы истории: Манук Бей Мирзоян
- Наш гость - настоятель армянской церкви Кишинева отец Саак
- Новости культуры
Выпуск оформлен интересными фотографиями, и другими ценными материалами.Его можно приобрести в церквях Епархии.11.05.2009, (Выпуск)
|
|
|