Четверг, 25.04.2024, 22:49Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆՔ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՏՔԸ | Август 2010
Ըստ վիճակագրական տվյալների, Ուզբեկստանում ապրում են ավելի քան 70 հազար հայեր: Մեր հայրենակիցները հիմնականում բնակվում են Տաշքենդում, Սամարղանդում, Անդիժանում, Կականդում և այդ քաղաքներին հարակից տարածքներում: Հայերն այս կողմերում քանակով առանձնապես ստվարացան Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերից հետո:

21-րդ դարասկզբում բավականին աշխուժացավ անցյալում որոշակի մշակութային ավանդույթներ ունեցած գաղութի կյանքը: Դեռևս 1995 թվականին երկար տարիների անգործությունից հետո վերաբացվեց Սամարղանդի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, որը կառուցվել է 1905 թվականին, իսկ 2007 թվականին Տաշքենդում սկսեց գործել «Սուրբ Փիլիպոս» աղոթատունը:


Նույն այդ ժամանակ իր գործունեությունը սկսեց Ուզբեկստանի հայերի ազգային, մշակութային հանրապետական միասնական կենտրոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ աջակցում է մեր հայրենակիցներին վերադառնալ արմատներին, պահպանել ազգային ինքնությունը: Արդյունքում` այսօր Ուզբեկստանում աճում է հայերի մի նոր սերունդ, որ արժեքավորում է հոգևոր և ազգային իր պատկանելությունը:

Այս տարվա ամռանը Մոսկվայում էր գտնվում Միջին Ասիայի չորս պետություններում` Ուզբեկստանում, Տաջիկստանում, Կիրգիզիայում և Թուրքմենիայում բնակվող մեր հայրենակիցների հոգևոր առաջնորդ Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը, որն իր ծառայությունն է մատուցում Տաշքենդում: Տեր Գառնիկը սիրով պատասխանեց մեր հարցերին:


-Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր կյանքի ուղին:


-Մանկությունս անցել է Մեծամորում: Հիշում եմ` տանը սրբապատկերներ կային: Գիշերները, քնելուց առաջ, բոլորից ծածուկ աղոթում էի այդ սրբապատկերների առջև, հետո միայն անկողին մտնում: Մի ընկեր լավ ունեի, որի տատիկը շատ հավատավոր էր: Հաճախ մեզ հետ զրուցում էր, պատմում Սուրբ Գրքի մասին: Երազում էր, որ թոռը եկեղեցական դառնա, արժանավոր կրթություն ստանա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ինձ ևս քաջալերում էր, հորդորում ընտրելու հոգևոր կյանքը: Ականջալուր նրա հորդորներին, ընկերոջս հետ փորձ արեցինք ընդունվել, սակայն` անարդյունք: Ունեցած մեր գիտելիքները չբավարարեցին: 1991 թվականն էր: Այդ տարի Արարատյան թեմի Առաջնորդ Գարեգին Եպիսկոպոս Ներսիսյանի / այժմ` Գարեգին Բ Վեհափառ/ ջանասիրությամբ Սևանի թերակղզում բացվեց Վազգենյան հոգևոր դպրանոցը, և ես դարձա նրա առաջին աշակերտներից մեկը: Այստեղ իմ առջև բացվեց մի նոր աշխարհ, որի կարոտն ու ծարավն ունեի: Ուսուցիչներիս օգնությամբ կամաց-կամաց սկսեցի հասկանալ` ի՞նչ է Ավետարանը, Սուրբ Երրորդությունը, Հայ Առաքելական եկեղեցին:

Մի դժվարություն կար` նոր դպրանոցում մենք առաջին սաներն էինք, դեռևս ապրում էինք աշխարհիկ ընկալումներով, չունեինք այն առավելությունը, ինչ ունեին Գևորգյան ճեմարանում ուսանող մեր եղբայրները` այն է` ավագ ընկերներից օրինակ վերցնելու հնարավորությունը: Սեփական սխալների գնով գտնում էինք վերուստ մեզ տրված հարցերի պատասխանը:

Այսպես, ամեն մեկս յուրովի սկսեցինք փնտրել Աստծուն: Մեր սիրելի Գարեգին Սրբազանի կարևոր պատգամներից մեկը, որ մեզ էր ուղղում ամեն մի հանդիպման ժամանակ` «կարդացեք, անընդհատ կարդացեք»: Ու մենք կարդում էինք, որպեսզի բացվեր մեր հավատքը: Պատրաստվում էինք ներկայանալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին, որպես նորակոչ ճեմարանի անդրանիկ սաներ: Երջանկահիշատակ Հայրապետը գոհացավ մեր գիտելիքներով, հորդորելով խորացնել դրանք:

Սևանի ճեմարանը բարերարներ ուներ, ովքեր հովանավորում էին որևէ մեկ ուսանողի: Իմ հովանավորը Ամերիկայում իր ծառայությունը մատուցող Գառնիկ ավագ քահանա Հալաճյանն էր, նա էլ ձեռնադրվելուցս դարձավ իմ կնքահայրը:

Ուսումն հաջող ավարտելուց հետո նշանակվեցի Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնում ծառայելու և իմ համեստ լուման ներդնելու թարգմանչական աշխատանքներին: Ապա ծառայեցի Հայկական բանակում` Շամշադինի Բերդ քաղաքում: Գնում էի սահմանամերձ զորամասեր, հանդիպում էի զինվորների հետ, զրուցում, բացատրում մեր Սուրբ Եկեղեցու կարևորությունը մեր ազգիհամար և աղանդների վնասը: Բանակից հետո Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի առաջարկությամբ հոգևոր ծառայության անցա Սանկտ Պետերբուրգում, այնուհետև , մեկ տարի անց` Մերձբալթիկայում, Էստոնիայում: Այստեղ, Տալինում, մեր եկեղեցում տեղադրեցինք երգեհոն, որ ավելի ոգեշունչ դարձրեց ծիսակատարությունները: Սկսեցինք անցկացնել բոլոր եկեղեցական տոները: Տարբեր քաղաքներից հայորդիք սկսեցին համայնքային կյանքի մեջ ներգրավվել և ազգային կյանքն էլ ավելի աշխուժացավ: Սակայն, այնուամենայնիվ, զգում էի, որ Արևելքն ինձ ավելի շատ է ձգում քան Եվրոպան: Ահա, թե ինչու Սրբազանից խնդրեցի փոխել ծառայությանս վայրը: Այսպես հայտնվեցի Տաշքենդում:

-Արդյո՞ք մինչև Ձեր ծառայությունը այստեղ եկեղեցի կար:


-Եկեղեցի եղել է: Այն իշխանությունները քանդել են 30-ական թվականներին: Տաշքենդը, համենայն դեպս Խորհրդային տարիներին, միշտ է եղել հայաշատ: Մարդիկ զգացել են եկեղեցու անհրաժեշտությունը, ստիպված հոգևոր պետքերը տարիներ շարունակ լուծել են ուղղափառ եկեղեցու պատերից ներս: Առայժմ հավատացյալները հավաքվում են մեր փոքրիկ աղոթատանը, որ վերջերս ենք բարեկարգել միացյալ ջանքերով:

Մեր զրույցը լավ առիթ է խորին շնորհակալություն հայտնել տաշքենդաբնակ Շահբազյան ընտանիքին, որի անշահախնդիր օգնության շնորհիվ նաև գործում է աղոթատունը: Արծաթյա շքեղ մկրտարանը, որում տասնյակ մանկիկներ են մկրտվել, նրանց նվիրատվությունն է: Սիրով ու հպարտությամբ հիշատակենք նաև Գեորգի Խաչատուրյանին, Կամո Թումասովին, այլոց: Այսօր աղոթատունը իր չափերով չի բավարարում մեր հոգսերին: Ոչ բոլորն են ծիսակատարությունների ժամանակ տեղավորվում այնտեղ: Որոշում ենք ընդունել հարակից բակը տանիքապատել: Այդժամ անձրևն ու քամին չեն խանգարի արարողություններին:

Այսօր խնդիրը հետևյալն է` մեր զավակներին վերադարձնենք իրենց հավատքին, արմատներին:Աշխատանքային դաշտը հսկայական է: Սամարղանդից, Կականդից զատ, ուր պարտադիր լինում եմ յուրաքաչյուր ամիս 3 անգամ , իմ պատասխանատվության տակ է նաև Կիրգիզիայի, Թուրքմենիայի, Տաջիկստանի հայերի հոգևոր պետքերի սպասարկումը: Այնպես, որ` խնդիրներն ու անելիքները դեռ շատ են:

-Կա՞ն արդյոք հայ մանուկների համար նախատեսված կրթական օջախներ:


-Այդպիսի կրթական օջախ առայժմ գործում է Տաշքենդում և Սամարղանդում: Ունենք 45 աշակերտ Տաշքենդում, 20 –ը` Սամարղանդում: Դասավանդվում է հայերեն, պատմություն: Ցավով խոստովանում եմ, որ հայ բնակչության 80 տոկոսը չի տիրապետում մայրենիին: Բայց ես լավատես եմ:

Նախատեսում ենք նմանօրինակ դպրոցներ ստեղծել ամենուր: Ի դեպ, շատ հայրենակիցներ ունենք Թուրքմենիայում: Տեղի հայկական հյուպատոսության հետ ձեռնարկել ենք այս հարցի լուծմանը նաև այստեղ: Նկատի ունեցեք, որ այս պետությունները մուսուլմանական են: Ահա, թե ինչու մեր խնդիրն է լինել շրջահայաց, խորամիտ: Ընդգծեմ, որ հայերի նկատմամբ հարգանքը այս կողմերում անսահման է: Այն պայմանավորված է մեր հայրենակիցների աշխատասիրությամբ, ազնվությամբ:

- Տեր Գառնիկ, ինչու՞մն է Ձեր առաքելությունը:

- Հային Հայ պահել և միասին գնալ դեպի Քրիստոս: Ցայսօր շատ հայեր շարունակում են հաճախել օտարազգի եկեղեցիներ, քանի որ չունեն գիտելիքներ մե՛ր ուղղափառության, մե՛ր հավատքի մասին:

Աստված զորավոր է` տարուց տարի, տոնից տոն ստվարանում են մեր հավատացյալների շարքերը: Մարդիկ գալիս են, ունկնդրում են մեր Սուրբ Եկեղեցու Անմահ Պատարագը, նրանց մեջ արթնանում է ազգայինը…

-Կարոտու՞մ եք Ձեր ծննդավայրին:


-Անշուշտ: Յուրաքաչյուր արձակուրդ ուղևորվում եմ Հայաստան, թափառում Արցախում, Տաթևում, Գանձասարում ու Հարիճավանքում: Առաձնապես ձգում են Արթիկի դաշտերը` պապերս այդ կողմերից են: Սերս փոխանցվել է որդուս` Նարեկին, որ, ի դեպ, Տաշքենդի մինչև 10 տարեկանների 2009թ-ի շախմատի չեմպիոնն է: Ամառվա գալուն պես օրերն է հաշվում, որ այցելի հայրենիք:

Հ. Զաքարյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 820

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am