Եթե հարցնեն, թե Ստեփանակերտը իմ պատկերացումներում ինչի հետ է
զուգորդվում, անվարան կպատասխանեմ՝ ժպտերես, գեղեցկադեմ մանուկների:
Մանուկները, համոզված եմ, կազմում են քաղաքի բնակչության եթե ոչ մեծ, ապա,
այնուամենայնիվ, հիմնական մասը: Նրանք ամենուր են՝ բակերում, նշանավոր
Պիտաչոկում՝ երիտասարդ մայրերի, տատիկների, մանավանդ պապիկների հետ
զբոսնելիս, դպրոց գնալիս ու դպրոցից տուն դառնալիս: Նրանք կանաչի մեջ
թաղված այս քաղաքի գլխավոր հերոսներն ու գործող անձերն են:
Կարեն Ղարիբյանը Էրզրումցու և իգդիրեցու զավակ է: Ծնողներն իրար «գտել են»
Պարսկաստանում, հայրենադարձվել Հայաստան: Ծնվել է Երևանում: Բարձրագույն
կրթությունս ստացել է Տարտուի համալսարանում, ուր ուսումնասիրել է
սոցիոլոգիա: Ապա սովորել է Տալլինի կոնսերվատորիայում, մասնագիտանալով
վոկալի մեջ: Հետագայում մեներգել է Էստոնիայի մայրաքաղաքի նաև Տարտուի
օպերային թատրոններում: Հետո որոշում կայացրեց տեղափոխվել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ: Այստեղ բավականին հաջող մասնագիտական գործուներություն
ծավալեց, հանդես եկավ անգամ եվրոպական թատերաբեմերում:
Արցախի պետական կամերային նվագախմբի
գեղարվեստական
ղեկավար
և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի
անունը քաջ հայտնի է դասական երաժշտության սիրահարներին:
...
Читать дальше »
04.07.2012, (Сайт)