Воскресенье, 24.11.2024, 10:14Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒՄ Է ԻՐ ՎԵՐՋՆԱԳԻԾԸ | Ноябрь 2010
Եզրաս սրբազանի ուղեկցությամբ բարերարների շրջագայությունը համալիրի տարածքում սկսվեց «Սուրբ Խաչ» նորակառույց փոքրիկ եկեղեցուց: Այստեղ նրանք  կատարեցին  իրենց աղոթքն առ Աստվածն, վառեցին  մոմեր, մեկմեկու փոխանցեցին իրենց հիացումն ու ուրախությունը կատարված աշխատանքներից, քանի որ մասն ունեն այս հայանվեր գործում և տեսնում են իրենց աշխատանքի քաղցր պտուղը:

Սրբազան հայրը գոհունակություն հայտնելով Աստծուն, օրհնեց և իր երախտագիտությունը փոխանցեց բարերարներին: Նրանք հիշեցին շինարարություն սկզբնական օրերը, երբ նախապատրաստական աշխատանքները դեռ նոր էին որոշակիանում, անընդգրկելի էին թվում աշխատանքային ծավալները, նոր ձևավորվում էր աշխատուժը, համախոհների, աջակիցների խումբը: Միայն հավատքն ու ամուր կամքն էր, որ օգնեց հաղթահարելու այն անասելի դժվարությունները, որ կային նրանց ճանապարհին:

Ապա պատվավոր այցելուները իջան գետնահարկի կայանատեղին, որը նախատեսված է մոտ 180 ավտոմեքենաների համար, եղան վարչական և կրթական մասնաշենքերում, որտեղ ներքին հարդարման աշխատանքներ են տարվում, քնին ուշադրությամբ դիտեցին Մայր Տաճարի ներսում կատարվող  աշխատանքները: Սրբազան Հայրը մանրամասն ներկայացրեց  շինարարության ընթացքը, մտահոգություն հայտնեց նաև շինանյութեր ձեռք բերելու դժվարությունների մասին: Նա նշեց, որ համալիրի կառուցողական աշխատանքները փոքր-ինչ հապաղեցին ամռանը, երբ Անիի քարհանքի տնօրենի անբարեխիղճ աշխատանքի պատճառով տուֆը ուշացումով տեղ հասավ: Բարերարները հետաքրքրվեցին, թե կառույցի  ավարտական աշխատանքների համար տեխնիկական ի՞նչ օգնություն և ո՞րքան գումար է անհրաժեշտ, որպեսզի  2011 թվականի աշնանն արդեն Մայր Տաճարն իր դռները բացի մոսկվաբնակ  հայորդիների առջև:  Ի դեպ, ընդգծենք, որ նաև այս հարցի քննարկումն էր  եկեղեցու բարերար- հոգաբարձուների երկար ընդմիջումից հետո  կրկին  հավաքվելու և հետագա անելիքները հստակեցնելու նպատակը:

Համատեղ ժողովը նախատեսված էր անցկացնել «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի հարմարավետ լսարաններից մեկում, ուր և ուղևորվեց բարերար-հոգաբարձուների խումբը, գլխավորությամբ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի: Մինչ ժողովը կրթօջախի մանկավարժներն ու սաները հավուր պատշաճի դիմավորեցին Եզրաս Սրբազանին ու բարերարներին: Նրանք պատրաստել էին հայ երգ ու պարով համեմված փոքրիկ մի համերգ: Հանդիպումը բացեցին ամենափոքրիկները: Նրանց հայեցի առոգանությամբ «Հայր մերը» հուզեց բոլորին: Ապա կրթօջախի սաները հանդիսատեսներին ներկայացրեցին հայոց  խրոխտ Քոչարին, իսկ կոմիտասյան  երգերի կատարումով աչքի ընկան պատանի երգիչները: Կենտրոնի թատերական խումբը ներկայացրեց բեմադրություն` տերունական թեմայով: Դահլիճը չէր լռում ծափահարություններից,  հյուրերը ակտիվ լուսանկարում էին շնորհալի արտիստներին:

«Բյուր երանի այն ազգին ու եկեղեցուն, որն ունի այսպիսի զավակներ: Բյուր երանի այն մանկավարժներին ու ծնողներին, որոնց սիրով, գուրգուրանքով ու գիտությամբ դաստիարակվում, կրթվում  ու մեծանում են մեր սիրասուն զավակները: Հազար  երանի այն նվիրյալներին, մեծագործ ու պատվարժան բարերարներին, որոնց  առատաձեռնությամբ, նվիրատվությամբ, սիրով ու հավատքով ծնվեց, մոխիրներից հառնեց այս տունը, որ արդեն հինգ տարվա պատմություն  ունի»,-ասաց Սրբազան Հայրը և իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն բերեց բոլոր այն բարերարներին, ում օգնությամբ քանդված նախկին շենքն այսօր բարեկարգված է, ունի հարմարավետ պայմաններ  մոտ հինգ հարյուր աշակերտի դիմավորելու համար: Սրբազան հայրը մասնավոր կերպով նշեց  Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների անշահախնդիր ներդրումը, շեշտեց, որ   մեծարանքի է արժանի   Էդգար Արամյանը, ում շնորհիվ ամեն տարի կրթօջախի հիսուն առաջադեմ սաներ, որպես ուխտավոր, մեկնում են  Հայաստան: Ի դեպ, այդ համերգի արդյունքում կրթօջախի բարերարների թիվն ավելացավ ևս մեկով:  Այնքան ջերմ էր փոքրիկների ելույթներից ստացած տպավորությունը, որ Սամվել Կարապետյանը ցանկություն հայտնեց իր մասնակցությունն ունենալ կենտրոնի բարգավաճման գործում: Նա հանձն առավ ամեն ամիս «Հայորդյաց տանը» փոխանցել ոչ միայն ուսուցիչների աշխատավարձը, այլև դպրոցի կարիքները հոգալու համար խոստացավ տրամադրել հարյուր հազար դոլար:

Հոգաբարձուների հերթական ժողովն  սկսվեց  «Հայր մեր» տերունական աղոթքով: Եզրաս Սրբազանը աղոթքով և երախտագիտությամբ հիշեց հանգուցյալ բարերարներին` Մուրադ Սարգսյանին և Մերուժան Լալայանին: Ապա ներկաներին տեղեկացվեց, թե անցած հաշվետու ժամանակահատվածում  որքան նվիրատվություն է եղել և ինչպես է ծախսվել: Շինարարական աշխատանքների ընթացքին, Սրբազան Հորից զատ, անդրադարձան  նաև «Տեխնիկական պատվիրատուի» ղեկավար տնօրեն Ռուբեն Գրիգորյանը, ինչպես նաև գլխավոր կապալառու, շինարար Հունան Լալայանը: Կազմակերպչական հարցերին վերաբերող որոշ մանրամասներ քննարկելուց հետո  ժողովի մասնակիցները անդրադարձան, թերևս, գլխավոր հարցին` ինչպես օգտագործել եղած  ներուժը,  որպեսզի եկեղեցական համալիրը պատրաստ լինի աշնանը: «Մենք պատվով պիտի այս գործն ավարտին հասցնենք, աշխատանքի հետաձգում այլևս չպետք է լինի»,-բոլորին դիմեց Սամվել Կարապետյանը, ով առաջինը կոչ արեց  ներկաներին, թեկուզ իրենց նեղություն տալով, առավելագույն չափով ներդրում անեն եկեղեցու կառուցման համար:

 Ժողովի ավարտին բարերարներից յուրաքանչյուրը որոշակի գումար խոստացավ փոխանցել, ինչը բավական է, որպեսզի  շինարարական աշխատանքներն ընթանան նոր թափով:

Նվիրյալ հայորդիների գործնական, կարևոր այս հանդիպումն ավարտվեց ճաշկերույթ-հյուրասիրությամբ, որ կազմակերպել էր Ռուսիո մայրաքաղաքի լավագույն հայկական ռեստորաններից մեկը` «Երևանը», տնօրինությամբ Արամ Մանուկյանի:
Ձախից աջ` Գրիգոր Գասպարյան, Գագիկ Զաքարյան, Հայկ Մաղաքելյան, Գևորգ Մեհրաբյան, Ռուբեն Աղամբեկյան, Ռուբեն Վարդանյան, Գագիկ Ադիբեկյան, Ռուբեն Գրիգորյան , Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյան, Սամվել Կարապետյան,Էդգար Արամյան, Հունան Լալայան, Կարեն Բագդասարով:

Ժողովի մասնակիցներից` Կարեն Բագդասարով, Էդգար Արամյան, Գագիկ Զաքարյան, Սամվել Կարապետյան, Լևոն Հայրապետյան, Ռուբեն Գրիգորյան , Հունան Լալայան, Գևորգ Մեհրաբյան, Հայկ Մաղաքելյան, Ռուբեն Վարդանյան, Կարո Ավակումյան: Բարերարներից ոմանք հարգելի պատճառներով չմասնակցեցին ժողովին:

Ժողովականները հետաքրքրությամբ ծանոթանում են թեմի  ամսաթերթին, որ ընթերցողներին պարբերաբար ծանոթացնում է շինարարության ընթացքին, պատմում կոթողի վրա աշխատող հայորդիների մասին:





При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1417

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am