ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԸ | Ноябрь 2010
Հետաքրքիր է՝ Հայաստանում գոյություն ու՞նի արդյոք Գինեսի նման մի գիրք, որ արձանագրեր մեր՝ հայերիս սեփական ռեկորդները: Եթե կա այդպիսին, ապա անհերքելի է՝ նրա էջերում ոչ եզակի անգամ տեղ է զբաղեցնելու Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը իր հսկա գմբեթով, ասես ասեղնագործ զարդաքանդակների, խոյակների, խաչքարերի, հարթաքանդակների առատությամբ, կատարելությամբ: Ինքս անձամբ կպնդեմ մեկ այլ ցուցանմուշ արձանագրելու մասին: Խոսքս վերաբերում է համալիրի տարածքում հնչող հայերեն բարբառների բազմազանությանն ու քանակությանը: Եվս մեկ ապացույց, որ ազգովի, սիրով ու նվիրումով ենք կառուցում շքեղատես այս տաճարը: Այնպես որ յուրաքաչյուր նոր իմ հանդիպում համալիրի վարպետների, շինարարների կամ քանդակագործների հետ լրացնում է գիտելիքներս թե հայկական տեղանքների, և թե անուշ բառ ու բանով, հումորով լեցուն բարբառների վերաբերյալ; Եվ միշտ, զրույցի սկզբում բնականոն հնչում է հայերիս համար ամենասովորական ու պարտադիր հարցը՝. «Ծնունդով որտեղի՞ց ես…»:Երևանցի Աշոտ Ադամյանը ճարտարապետական փոքր
ձևերի, քանդակի փոքր ձևերի՝ ինչ այլ կերպ կոչվում է մեդալային արվեստ նաև
գեղարվեստական ձևավորման՝ դիզայնի ճանաչված վարպետ է: Նրա հեղինակային
գործերը կարելի է տեսնել Հայաստանում, Ռուսաստանի ամենատարբեր վայրերում,
իսկ հուշանվերային մեդալները, շքանշանները, դրամներն ու կրծքանշանները
ցուցադրվում են Էրմիտաժում, Լեհաստանի, Հունգարիայի, Գերմանիայի
թանգարաններում, մասն են կազմում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մասնավոր
հավաքածուների: Մեզանից շատերն են հիացել Երևանի հյուսիսային մուտքով,
Այնթափի ինքնապաշտպանության հուշարձանով, բազմաթիվ այլ կոթողներով, որոնք
ներդաշնակ են տեղանքին, ունեն մեծ պատմական, ճանաչողական և գեղարվեստական
արժեք: Դրանց հեղինակը Աշոտ Ադամյանն է: Հայաստանի նկարիչների,
ճարտարապետների միությունների անդամ արվեստագետը մասնակցել է Մեդալային
արվեստի բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, իր աշխատանքներով հիացրել
օտարազգիներին:
Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ Աշոտը
որոշեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս
Ներսիսյանին առաջարկել իր մասնակցությունը համալիրի շինարարության գործում:
Սրբազանին դուր եկան նրա աշխատանքները, և արվեստագետը սիրով միացավ
շինարար քանդակագործների դասակին: Եթե լինեք շինարարության տարածքում, ապա
ուշադրություն դարձրեք կառուցվող տաճարի դեպի «Սուրբ Խաչ» եկեղեցի նայող
պատին: Ճարտարապետ Արտակ Ղուլյանի մտահղացրած Վարդան Մամիկոնյանին՝ Մեծն
Վարդանին քարակերտել է Աշոտ Ադամյանը: Նրա աշխատանքային ձեռագիրն ունեն
նաև «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքի վերևում քանդակված հրեշտակները:
- Ինձ համար մեծ երջանկություն է աշխատել
այս հոյակապ կառույցի վրա: Սա մեր ժողովրդի հոգևոր պատգամն է գալիք
սերունդներին նաև մեր ժողովրդի ոգեղեն նկարագիրը: Այսօր արդեն այս
կառույցով հիանում են բոլորը՝ հայ, ռուս, օտարերկրացի,- ասում է Աշոտ
Ադամյանը:
Քանդակագործ Արամ Պողոսյանը ծնունդով Արարատյան դաշտավայրից է: Թե ինչով է զբաղվելու ապագայում, որոշել էր հենց փոքրուց: Դե, առավոտից մինչ ուշ երեկո աչքերիդ առջև Արարիչի ամենամեծ քանդակը՝ Սիսն ու Մասիսը ունենալն ու քանդակագործ դառնալ չերազելը այնքան էլ դյուրին չէ: Շնորհաշատ երիտասարդը սկզբում ավարտեց Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա ուղևորվեց Լենինգրադ, կատարելագործելու իր արվեստը: Արցախյան շարժման վերելքի շրջանն էր: Այդ տարիներին Ռուսիո երկրորդ քաղաքի հայկական գաղութի հոգևոր առաջնորդն էր Եզրաս աբեղա Ներսիսյանը, որ շաբաթօրյակներ էր կազմակերպում քաղաքի դարերի պատմություն ունեցող հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցը վերականգնելու նպատակով: Արամն ընկերների հետ արձագանքեց հայրենասեր այս կոչին, և այդպես կայացավ նրա և Սուրբ հոր ծանոթությունը: Հետաքրքիր էր Սուրբ Կատարինա եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքը: Գոյություն ունեցող պատմական նախագիծը, որով առաջնորդվում էին մասնագետները, այնուամենայնիվ, լիարժեք չէր, և շինարարները ստիպված էին շատ հաճախ, տաճարի ներքին հարդարանքների ժամանակ փնտրել, փոշիների ու շինարարական աղբի միջից գտնել մայր ծեփվածքի ինչ-ինչ կտորներ և ըստ այդ կցկտուր «տեղեկությունների» վերարտադրել օրիգինալը:Տարիներ հետո, Մոսկվայի եկեղեցական այս համալիրի շինարարության ընթացքին Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը հիշեց շնորհաշատ քանդակագործին և հրավիրեց այստեղ, հարթաքանդակների վրա աշխատելու առաջարկով: Արամի մուրճին են «պատկանում» համալիրի «Սուրբ Խաչ» փոքրիկ եկեղեցու մարմարից բեմի զարդանախշերն ու քանդակները: Դեկտեմբերյան այս օրերին ավարտում է մեծ տաճարի շքամուտքի վերևի խաչքարաշարը:- Ամեն բարի լույս Աստծուն փառք եմ տալիս այսպիսի երջանիկ հնարավորության համար, որ ինձ է ընձեռվել՝ մասնակիցը դառնալ այս հրաշագեղ կառույցի,- ասում է Արամ Պողոսյանը: Նշենք, որ նա Ռուսաստանի նկարիչների միության վաղեմի անդամն է, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից:- Վաղուց տուֆի հետ չէի աշխատել,- ավելացնում է նա, - սա էլ յուրօրինակ մի հանդիպում ու զրույց էր Հայաստանի հետ: Ամրացավ ցանկությունս վերադառնալ, աշխատել հայրենիքում, ուր քանդակագործի համար այսպիսի անգերազանցելի հումք կա:Արամը համալիրի շինարարության օրերին ծնված մի գեղեցիկ սովորույթի հիմնադիրներից է: Տաճարի համար օգտագործված քարերի ավելորդ կտորներից խաչեր է պատրաստում ու նվիրում աշխատակից ընկերներին ի հիշատակ այն օրերի, երբ կառուցում էին այս սուրբ կոթողը:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Интервью |
Всего комментариев: 0 Просмотров: 1389
Читайте также:
| |
|
|
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|