Четверг, 21.11.2024, 21:17Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԴՈՒՔ ՉԵՔ ԵՐԳՈՒՄ, ԴՈՒՔ ԱՂՈԹՈՒՄ ԵՔ | Ноябрь 2010
«Սոված ու տանջահար մարդկանց համար մահից փրկվելու միակ ուղին Ախուրյանի հորձանուտն էր: Ետ ճամփա չկար: Նշանառու թուրք ասկյարները, զենքը գաղթականների խմբին ուղղած, կրակում էին անխտիր` մոր ու մանկանը: Սեդայի տատը, որպեսզի մարդասպանի ուշադրությունը շեղի կողքին անտանելի սառը ջուրը մտած հինգ երեխաներից, որպես թիրախ գլխին էր դրել ամենափոքրին` վեցերորդին: Ի՞նչ անի` թե սրան սպանեն` մյուս հինգը կփրկվեն: Փառք Աստծուն, մայրն ու երեխաները փրկվեցին : Բայց հիշողությունը մնաց, ու տանջում էր բոլորին…»:
Գրիգորյան-Խաչատրյանների ընտանեկան պատմություններից 

Երգչուհի Սեդա Խաչատրյանի կատարումներին ունկնդրելուց հետո այսպիսի գնահատական է տվել ռուս անվանի մի արվեստագետ: Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու կիրակնօրյա պատարագին շտապող հավատացյալները արդեն քսան տարի ըմբոշխնում են նրա անկրկնելի սոպրանոյի նուրբ ելևէջները, կիսաձայն ձայնակցում նրան:

 Սեդայի խոսքն իսկ երգի է նման, համեմված գյումրվա բառ ու բանով, համ ու հոտով: Եթե նրան հարցնեք, թե այս աշխարհում ի՞նչ է ամենից շատ սիրում, անվարան կպատասխանի` երգը:

Երգել սկսել է երեք տարեկանից: Մինչ այդ էլ երևի երգել է, բայց երգաշատ օջախում չեն նկատել, կամ` նկատել են` կարևորություն չեն տվել` դե, բոլորն են երգել: Մորաքույրը` Լուսյա Գրիգորյանն, ի դեպ, եղել է  Անուշի արիայի առաջին կատարողը երգ ու երաժշտություն սիրող այս քաղաքում: Գյումրաբնակ ընտանիքը իր «պետական» թատրոնն ուներ, որի վարագույր բացող-փակողի կարևոր «պարտականությունը» վստահված էր փոքրիկ Սեդային: Համերաշխ այս ընտանիքում հաճախ էին հյուրերը: Աղջնակը գիտեր իր «ելույթի» ճիշտ ժամանակը, հյուրասիրությունից հետո մոր փեշից քաշում էր ու նշան տալիս, թե իր հերթն է երգով զբաղեցնելու հյուրերին: Եղեռնից մազապուրծ, Ղարսից Ախուրյանի այս ափը  գաղթած մարդկանց արհավիրքն ու մահը չէր դաժանացրել, կորուստի ցավը սրտներում, նրանք, միևնույն է` ապրում էին` նվիրումով առ Աստված, դեպի հայրենին, փոքրիկ որդիները, հավատով, որ մի օր պիտի վերադառնան սիրելի Ղարս: Սեդայի տատն այդ հավատը հոգում հեռացավ աշխարհից, բայց հասցրեց իր սիրով դեպի կորուսյալ Ղարսը վարակել թոռներին: Սեդան այսօր էլ հստակ պատկերացնում է Ղարսի իրենց թաղը, տունը, սառնորակ աղբյուրով: « Ես չտեսա` դուք տեսնեք մեր տունն ու աղբյուրը»,- աղոթքի նման կրկնում էր տատը:  Անկասկած է` չլինեին տատի պատմությունները, Սեդայի ձայնում չէին լինի կարոտի, թախծի, սիրո այն նոտաները, որ այնքան հարստացնում ու անզուգական են դարձնում նրա կատարումները:

Երգարվեստի առաջին դասերը ստացել է հայրենի քաղաքում ապա Երևանի երաժշտական ուսումնարաններից մեկում: Վոկալի նրա առաջին  մանկավարժը Շարլ Ազնավուրի քույրն էր, Ամալյա Ազնավուրյանը, ով երիտասարդ երգչուհուն մեծ ապագա էր գուշակում: Սեդան ուսումին զուգընթաց մասնակցում էր եկեղեցական երգչախմբի աշխատանքներին: Այդ տարիներից իսկ տարվեց հոգևոր երգերի կատարումով:

1988-ի կործանիչ երկրաշարժը մեկ ակնթարթում հիմնովին վերափոխեց շատերի կյանքը, և Սեդա Խաչատրյանը ընտանիքի հետ հայտնվեց Մոսկվայում: Տատի կամքն ու հոգու ուժն էր պետք հաղթահարելու այս արհավիրքը, նոր կյանք սկսելու օտար ափերում: Նորից օգնության հասավ երգը: Սեդան այստեղ հայտնվելուն առաջին իսկ օրերից անդամագրվեց «Սուրբ Հարություն» եկեղեցու փոքրիկ երգչախմբին, և արդեն քսան տարի նրա ձայնը հնչում է «Սուրբ Հարությունի» գմբեթի ներքո:

Երգչուհին վոկալի դասավանդման, անհատական կատարումների մեծ փորձ ունի, աշխատում է Մոսկվայի մարզային ակադեմիական երգչախմբում, ուր նրա գործընկերն է հարազատ եղբայրը` հրաշալի տենոր, Սայաթ Նովայի երգերի անզուգական կատարող Պարգև Գրիգորյանը:

- Օրս, ինչպես մեծ տատս, աղոթքով ոմ սկսում,- ասում է Սեդան,- մինչև չաղոթեմ, չեմ երգի… Տատիս Ղարսվա կարոտին ավելացավ նաև մեր Գյումրիի ցավն ու կարոտը, որ երգով եմ արտահայտում:
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 961

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am